ՀՀ-ում ամենաբարձր ու բարդ ժայռամագլցման պատն է բացվել. Միջազգային մրցումներ կանցկացվեն 23 հունիսի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում՝ ԵՊՀ մարզահամալիրի մեծ դահլիճում, ժայռամագլցման մեծ պատ է բացվել: «Այդ ժայռամագլցման կենտրոնի նմանը տարածաշրջանում չկա, քանի որ այն պատրաստվել է միջազգային սերտիֆիկատներով, բացի այդ, իր բարձրությամբ ու ժայռամագլցային ուղիների բարդությամբ այս պատը հնարավորություն կտա Հայաստանում միջազգային մակարդակի մրցումներ անցկացնել: Պատը մագլցման բարդության աստիճանով միջազգային ստանդարտների է համապատասխանում», - PanARMENIAN.Net ին հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
Նա հավելեց, որ մագլցման պատի քարերը և դրանց հետևի հարթակները հատուկ ստանդարտներով են դրված, ինչը թույլ է տալիս դիմել ժայռամագլցման միջազգային ֆեդերացիային՝ այստեղ միջազգային մրցումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Դանիելյանի խոսքով, 12 մետրանոց պատը կառուցելու համար Իրանից մասնագետների են հրավիրել. «Մենք հրավիրել ենք Իրանի ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի սերտիֆիկացված հրահանգիչներին, նրանք վերջին 10 տարվա մեծ հաջողությամբ ժայռամագլցման պատեր են կառուցում աշխարհում: Նման պատ կառուցելը շատ թանկ արժե, սակայն մեր հարևաններն ինքնարժեքով են կառուցել, նույնիսկ մի քանի բաղադրիչ են նվիրաբերել, որ այդ սպորտաձևը զարգանա տարածաշրջանում»: Ալպինիզմի ֆեդերացիայի նախագահության անդամ Սուրեն Ստեփանյանը հայտնեց, որ պատի վրա նախատեսվում է միջազգային մրցումներ անցկացնել արդեն 2017-ի հոկտեմբերի վերջին:
«Այս պատը ծրագրի միայն մեկ մասն է: Դրա կողքը լինելու է արագության համար նախատեսված ժայռամագլցային պատ, նաև բոուլդերինգի պատ (bouldering, 4-մետրանոց պատ՝ ուժային ու տեխնիկական բաղադրիչների համադրումով), իսկ արդեն կառուցվածը բարդության բաղադրիչներն ունի: Քանի որ սպորտային ժայռամագլցումը 2020-ին արդեն լինելու է Օլիմպիական խաղերում, հույս ունենք մինչև այդ մասնակցել ռեյթինգային մրցումների: Հավանաբար, Երևանում մրցումները կանցկացվեն Իրանից ու Վրաստանից մարզիկների մասնակցությամբ: Մենք էլ պետք է լավ մարզվենք, որպեսզի ուժեղ թիմ ձևավորվի», - ասաց Ստեփանյանը:
Ինչո՞վ է սպորտային մագլցումը տարբերվում դրսում ժայռամագլցումից: Ինչի՞ց սկսել և որտե՞ղ փորձել: Ժայռամագլցման ին՞չ խնդիրներ կան Հայաստանում: PanARMENIAN.Net ը զրուցել է մագլցողների հետ ու գտել այդ հարցերի պատասխանները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |