ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով բացառված է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նա հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին, առ այն, որ «չնայած ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում` խնդրի լուծումը ռազմական ճանապարհով բացառվում է»:



Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված բոլոր հարցերին բոլորից լավ կպատասխանի ինքը համանախագահը: «Հունվարին Մեթյու Բրայզան Երեւան կժամանի եւ կպատմի գործընթացի վերջին զարգացումների մասին»,-ասել է Փենինգտոնը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---