Հայաստանի ազգային հավաքականը 5 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի ազգային հավաքականը 5 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Արգենտինան՝ երրորդը, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Հունիսի 11-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում Հայաստանի ազգային ընտրանին 1:4 հաշվով պարտություն է կրել Չեռնոգորիայից: Դա 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---