Ադրբեջանում արգելափակվել են Razm.info-ն ու Armradio.am-ը 6 հուլիսի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում արգելափակվել է ՀՀ հանրային ռադիոյի Armradio.am-ը և Razm.info կայքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ «Գործողությունն անիմաստ է, քանի որ Ադրբեջանում մեր կայքը հնարավոր է բացել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Չեմ ուզում գրել, թե ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Իսկ Razm.info նախագծի ղեկավար Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։ Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ Razm.info-ն գրել էր, որ ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից երևում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին:Քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |