Թուրքիայի ՌՕՈՒ-ն կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները կիրակի օրը կրկին հրթիառային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսին, հաղորդում են Քրդստանի աշխատավորական կուսակցությա ն (ՔԱԿ) ներկայացուցիչները: Նրա խոսքերով, ռմբակոծության է ենթարկվել Էրբիլից դեպի հյուսիս գտնվող լեռնային շրջանը: Ավիահարձակմանը, ինչպես պատմել են ՔԱԿ-ի ներկայացուցիչները, մասնակցել են Թուրքիայի ՌՕՈՒ երեք ինքնաթիռներ` ընդգծելով, որ զոհեր եւ տուժածներ չկան:



Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռներն առնվազն չորս անգամ են հարվածներ հասցրել հյուսիսային Իրաքի տարածքին: Ժամանակային առումով վերջին ռմբակոծությունը եղել է լույս շաբաթվա գիշերը: Թուրքիայի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ չեն պատրաստվում հրաժարվել քուրդ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելուց: Միեւնույն ժամանակ Թուրքիայի Գլխավոր շտաբը զգուշացրել է, որ ռազմական գործողություններրը ՔԱԿ-ի ապստամբների դեմ հետագայում եւս կշարունակվեն:



Դեկտեմբերի 16-ին թուրքական ՌՕՈՒ շուրջ 50 ինքնաթիռներ հարվածներ էին հասցրել ՔԱԿ-ի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ հարվածներ են հասցվել գյուղերին, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ: Երկու օր անց քրդական իշխանությունները հաղորդեցին, որ դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին տեղի ժամանակով շուրջ 300 թուրք զինվորներ ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք հատուկ գործողություն կատարելու համար եւ լքել են այն 15 ժամ անց:



Մինչդեռ, ինչպես հայտարարել է քրդական անվտանգության ուժերի ներկայացուցիչ Ջաբար Յավերը, թուրքական ՌՕՈՒ օդային գործողությունն արդյունք չտվեց: «Թուրքական ռմբակոծությունը զոհեր չի բերել, քանի որ հարվածի շրջանը գրեթե անբնակ է` տեղի բնակիչների մեծ մասը լքել է տեղանքը հարձակումներից վախենալով եւ Թուրքիայի կողմից հրետակոծության հարվածների պատճառով»,-հայտարարել է Դ. Յավերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, Թուրքիան «կօգտագործի իր իրավունքները` հենվելով միջազգային օրենսդրության վրա»:



ԱՄՆ-ն ՔԱԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ սատարում է Թուրքիային այդ հարցում, սակայն չի ցանկանում ռազմական գործողության ընդլայնում, ինչը կարող է ապակայունացնել Հյուսիսային Իրաքը եւ տարածաշրջանն ընդհանուր առմամբ, հաղորդում է «Ռոյթերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---