ԵԱ. ՀՀ բասկետբոլի Մ 18 տարեկանների կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

ԵԱ. ՀՀ բասկետբոլի Մ 18 տարեկանների կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

PanARMENIAN.Net - Մալթայում ընթացող բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

Վահագն Հարությունյանի սաները 72:45 հաղթել են Ջիբրալթարին: Առաջին տուրում հավաքականը հաղթել էր Մալթային:

Երեք տուրից հետո Հայաստանը 2-րդ հորիզոնականում է: Վերջին` 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցը Կոսովոն է: Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը խաղում է առանց առաջատար խաղացողների։

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։

Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է:

Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---