ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլ. Արոնյանը մեկնարկել է ոչ ոքիով 7 հուլիսի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ: ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլն ունի 18 մասնակից, կանցնի 9 տուրով, շվեյցարական մրցակարգով: Հաղթանակ են տարել Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պենտալա Խարիկրիշնան (Հնդկաստան) և Մայքլ Ադամսը (Անգլիա), հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Եվս 4 պարտիա ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել էր վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է: Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |