Բրայզան հուսով է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրությունները «ջենթլմենական համաձայնություն» կլինի Ղարաբաղի հարցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ «մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»: «Մադրիդում նախարարներ Լավրովը եւ Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Բարնսը Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցներին փոխանցեցին հիմնական սկզբունքների վերջին խմբագրումը: Այդ նախագիծն առաջարկներ է ընդգրկում փոքր քանակությամբ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ», - ասել է ամերիկացի միջնորդը;



Մեթյու Բրայզան ասել է, որ միջնորդները նախատեսում եմ տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին` վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար: «Համանախագահները հույս ունեն, որ նախագահները բանավոր համաձայնության կգան այդ փաստաթղթի վերաբերյալ` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նման բանավոր համաձայնության ձեռքբերումը թույլ կտա սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ», - նշել է նա:



«Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքները կարելի է դիտարկել որպես վերջին երեք տարիների բանակցությունների արդյունք: Հիմնական սկզբունքները, որոնք մենք ունենք այսօր, նույնական չեն այն սկզբունքների հետ, որոնցից մենք սկսել ենք: Հիմնական հայեցակարգային ձեւաչափը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն վերջին 3 տարիների ընթացքում, տարբեր փուլերում առաջացել են նոր գաղափարներ եւ նոր մոտեցունմներ: Միջնորդների կողմից հաշվի առնված որոշ փոփոխություններ էական են եւ երկու կողմերի կարեւոր փոխզիջումների արդյունքն են», - նշել է Մեթյու Բրայզան:



«Նախագահները պետք է իրենք համոզված լինել նրանում, որ միջնորդների առաջարկը խոստանում է իրական ձեռքբերումներ եւ համապատասխանում է նրանց երկրների ազգային շահերին: Երբ նախագահներից յուրաքանչյուրը խոստովանի, որ ինքն ու իր պաշտոնակիցը հասել են վերջնակետին զիջումների որոնման մեջ, նրանք պետք կայացնեն վճռական ընտրություն` համաձայնվել սեղանին գտնվող արդար փոխզիջման հետ, կամ սկսել զրոյից` զինված հակամարտության առաջացման ռիսկով: Մենք հույս ունենք, որ նախագահները կընտրեն հիմնական սկզբունքները, որոնք ուրվագծում են խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորում», - ասել է Մեթյու Բրայզան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---