Ալեքսանդր Յակովենկո.Կոսովոյի խնդրի բանակցային կարգավորման հեռանկարը պահպանվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միշտ հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ հօգուտ Կոսովոյի հարցի հավասարակշռված եւ ամուր կարգավորման: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Յակովենկոն: «Այդ կապակցությամբ, մենք այս տարվա գարնանը չէինք կարող Անվտանգության խորհրդում պաշտպանել այսպես կոչված «կարգավիճակային փաթեթը», որը մշակվել է ՄԱԿ-ի պետքարտուղարի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի կողմից, ով խորհրդին առաջարկում էր որոշում կայացել ինքնավար պետության բաժանման մասին, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը, ԱԽ 1244 բանաձեւին, ՄԱԿ-ի ԱԽ այլ որոշումներին: Հենց Խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի Կոսովոյի կարգավիճակի հարցով սերբերի եւ կոսովցիների միջեւ փոխզիջման հիման վրա, քանի որ միայն նրա որոշումը կարող է օրինական լինել: Քանի դեռ, ՄԱԿ ԱԽ-ն նման որոշում չի կայացրել, տարածաշրջանի ապագայի հարցը կմնա Խորհրդի օրակարգի կենտրոնական հարցերից մեկը»,- ընդգծել է ռուս դիվանագետը:



Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ կողմից Կոսովոյի հարցի դիտարկման գլխավոր արդյունքը այս տարի հանդիսանում է այն, որ հաջողվեց թույլ չտալ Կոսովոյի հարցով արեւմտյան պետությունների կողմից առաջարկվող որոշման ընդունումը, որը հակասում էր Սերբիայի տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ այդպիոսվ` ՄԱԿ-ի Կանոնադրությանը:



«Ռուսաստանի ակտիվ դերակատարման շնորհիվ եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձեւավորվեց «տրոյկա»` Ռուսաստանի, ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչների կազմով, որին հաջողվեց Կոսովոյի կարգավորումը թողնել դիվանագիտական հունում, բանակցություններին կայուն, ճիշտ ընթացք տալ, այդ թվում բարձր մակարդակով, սկսել թշնամանքի հաղթահարումը: Եւ չնայած դեկտեմբերի 10-ին «տրոյկան» հայտնեց, որ 120 օրերի ընթացքում չհաջողվեց համաձայնության գալ Կոսովոյի ապագա կարգավիճակի առումով, մենք վստահ ենք, որ Կոսովոյի խնդրի բանակցային կարգավորման հեռանկարը պահպանվում է` միջազգային հանրության անկողմնակալ աջակցության դեպքում:



Իսկ եթե գործը շարունակի միակողմանի սցենարով ընթանալ, դա կարող է հանգեցնել տարածաշրջանի հետագա ապակայունացմանը եւ անջատողական տրամադրություններ սադրել աշխարհի բազմաթիվ շրջաններում: Հետեւաբար, մենք չենք կարողանա թույլ տալ Անվտանգության խորհրդի որոշման ցանկացած նման նախագիծ»,- ասել է Յակովենկոն, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---