Նոր նամականիշ՝ «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային նվիրված

Նոր նամականիշ՝ «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային նվիրված

PanARMENIAN.Net - 2017 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել ենՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:

Նամականիշիդիզայնի հեղինակն է Վահագն Մկրտչյանը,տպարանը` Cartor, Ֆրանսիա:Չափսերը` 50,0 x 25,7 մմ,տպաքանակը՝ 50.000 հ.

Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով գրված է միջնադարյան ոճով:

Նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Ամբերդը թվագրվում է X-XIII դդ.: Այն Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից մեկն է: Ամրոցը շրջապատված և պաշտպանված է երեք կողմից կիրճով, անպաշտպան է միայն ամրոցի հյուսիսային կողմը։ Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը օգտագործվել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2300 մետր բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---