Նավթի գներն աճում են ՕՊԵԿ հանդիպմանը Լիբիայի և Նիգերիայի հնարավոր մասնակցության ֆոնին

Նավթի գներն աճում են ՕՊԵԿ հանդիպմանը Լիբիայի և Նիգերիայի հնարավոր մասնակցության ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հուլիսի 11-ի առավոտվա տվյալներով աճում են հումքի պահանջարկի ավելացման ֆոնին, հնարավոր է համարվում Լիբիայի և Նիգերիայի մասնակցությունը ՕՊԵԿ երկրների նիստին: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները:

ՕՊԵԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում:

Մոսկվայի ժամանակով 9: 02-ին Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38%-ով՝ հասնելով 47.06 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0.36%-ի՝ հասնելով 44.56 դոլարի մեկ բարելի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նավթի գների հարաբերական աճը պայմանավորված է առաջիկա շաբաթներին սպասվող հումքի պահանջարկի աճով

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Լիբիային և Նիգերիային հրավիրելու որոշումը կկայացվի 2 շաբաթվա ընթացքում: Դա կարևոր է, քանի որ այդ 2 երկիրն ազատված է ОПЕК+ գործարքով պարտավորություններից, քանի որ նրանց նավթարդյունաբերությունը տուժել է զինյալ խմբավորումների գործողություններից:

ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում: Երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը մինչև օրական 32,5 մլն բարել: Այն կնքվել էր 2017-ի առաջին կիսամյակի համար, սակայն մայիսին երկարացվեց ևս 9 ամսով՝ մինչև 2018-ի մարտի վերջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---