Ապուլիայի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող գազատարի կառուցմանը11 հուլիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Իտալական Ապուլիա նախանգի նահանգապետ Ապուլիա Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Այս մասին իտալական լրատվամիջոցներին հղումով գրում է Haymedia.am-ը: Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը Eagle LNG նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան Falcone Group ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Նախագիծը ներկայացված է եղել դեռևս 2016 թվականին և ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից: Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ: Դիմում ներկայացրածները Greenpeace, Bankwatch Network, Friends of the Earth Europe, Climate Action Network Europe ընկերությունների անդամներ են, ինչպես նաև մշակույթի մի շարք գործիչներ: Նրանք այդ նախագիծը ֆինանսավորող բանկերին ևս կոչ են արել գումար չներդնել այդ նախագծի մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |