ՌՀՄ. Ղարաբաղի կարգավորման ուղին ճիշտ է ընտրված

PanARMENIAN.Net - Ղարաբաղի խնդիրը իրոք ձգձգվում է, սակայն կարգավորման ուղին ճիշտ է ընտրված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը: Նրա խոսքերով, երկու երկրների նախագահները կանգնած են այդ խնդրի կարգավորման ճանապարհին` բանակցությունների միջոցով, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը առաջին քայլերը շատ ակտիվ կատարեց, եւ սկսվեց բանակցությունների գործընթացը, որը ձգվեց եւ անցավ Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւին:



«2007 թվականը օգտակար էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման տեսանկյունից եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հաշվով վեցերորդ հանդիպումն անցկացրեցին: ՌՀՄ պատվիրակության հանդիպմանը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջ հետ իր վերջին հանդիպման առումով եւ հայտնել է, որ կողմերը տվյալ փուլում որեւէ բան չեն մեկնաբանի: Նման գաղտնիությունը երկու ժողովուրդների համար էլ օգտակար կլինի, իսկ տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է սխալ ընկալվել եւ ներկայացվել, ժամանակավրեպ տեղեկատվությունը կարող է բացասական արդյունք տալ: Երբ նախագահները պայմանավորվեն, դեռ մեծ աշխատանք է նախատեսվելու բնակչության շրջանում, որպեսզի այն ընդունի այն որոշումները, որոնք կկայացվեն: Չէ որ այդ որոշումները վերաբերելու են տարածքային հարցերի»,- ասել է Տեր-Ղազարյանցը:



Նրա խոսքերով, անգամ արեւմտյան փորձագետները պնդում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ անցկացրած վերջին հանդիպումները, հարցի շուտափույթ կարգավորման տպավորություն են թողնում: Տեր-Ղազարյանցը նշել է, որ վերջին ժամանակներում մի շարք գործողություններ են անցկացվել, որոնք, իր կարծիքով, շատ ճիշտ են համարվում, իսկ ժողովուրդներին, նրա կարծիքով, պետք է նախապատրաստել, որպեսզի երկու եղբայրական ժողովուրդները ապրեն այնպես, ինչպես եւ առաջ էր: Նա հիշեցրել է Ռուսաստանում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների եւ այդ երկրների մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու, կարեւոր հանդիպումները նախագահների հետ: «Ժողովրդական դիվանգիտության ջանքերը անհրաժեշտ են, քանի որ առանց հասարակական կարծիքի հարցը չի կարգավորվի, քանի որ այն շատ բարդ է»,- ասել է Տեր-Ղազարյանցը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---