Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները

Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն  կատարի պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ, սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է հուլիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը 3 կետ է առանձնացրել։

«Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջով խնդրի կարգավորումը», - նշել է Շարմազանովը։

Նրա դիտարկմամբ՝ 2-րդ կետն այն էր, որ հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ առանց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։

«3-րդը, որ Ադրբեջանը գործնականում չի իրականացնում Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները», - ասել է նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը։

«Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ փնտրի, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները կատարի», -ընդգծել է Շարմազանովը։

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Ընթերցեք նաև.Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---