«Ալ-Քաիդան» իր վրա է վերցրել Բհուտոյի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը իր վրա է վերցրել պատասխանատվությունը պակիստանյան ընդդիմության ղեկավար, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի մահվան համար: «Մենք սպանել ենք Պակիստանում ամերիկացի լրտեսին»,- հայտարարել է «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչը: Այդ տեղեկատվությունը որեւէ պաշտոնական մեկնաբանություն եւ հաստատում չի ստացել: Երկրում ահաբեկչական վտանգի բարձրագույն վտանգ է հայտարարվել:



Ոստիկանությունը պայքարում է երկրի մի շարք շրջաններում սկսված անկարգությունների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Մինչ դեռ, հավանականություն կա, որ Պակիստանում ընդդիմության ղեկավարին եւ նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյին սպանած ահաբեկիչները, ցանկանում են հասնել զանգվածային ոչնչացման զենքերին: Միջուկային զենքերի պահպանման եւ վերահսկման համակարգը բավականին հուսալի է, Sky հեռուստաալիքի եթերում հայտարարել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, Պակիստանի ատոմային տեխնոլոգիաների մասնագետը, սակայն չարժէ բացառել նման հնարավորությունը: Երկրում կա 48 միջուկային ռումբ, եւ ԱՄՆ-ն արդեն առաջարկում են դրանք ուղարկել Ամերիկա: Փորձագետի խոսքերով, միջուկային զենքերը գտնվում են երկրի տարբեր հատվածներում: Այնուամենայնիվ, ընդհանուր իրադրության վատթարացման դեպքում կարող է կենտրոնական կառավարության կողմից միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողության կորստի վտանգ առաջանալ:



Հիշեցնենք, որ Բենազիր Բհուտոն զոհվել է հինգշաբթի ցերեկը վիրահատական սեղանի վրա այն ծանր վերքից, որը նա ստացել էր ահաբեկչության հետեւանքով: Մահապարտ ահաբեկիչը կրակել է Բհուտոյի ավտոմեքենային, իսկ ապա պայթեցրել է պայթուցիկ սարքը բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ Ռավալպինդի քաղաքում: Արդյունքում զոհվել է 20 մարդ, այդ թվում ոստիկանության մի շարք աշխատակիցներ, ավելի քան 15-ը վիրավորվել են:



Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել նախկին վարչապետի մահվան առիթով: Իշխանությունները հայտարարում են, որ պետական հուղարկավորություն են անցկացնելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---