ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի ժողովրդավարական բվարեփոխումների իրագործման տնտեսական երաշխավորող է հանդես գալիս: Այսպիսի կարծիք է հայտնել Երեւանում «Եվրասիա» ռուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ, Պետդումայի նախագահի խորհրդական, ՌԴ նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքերով` հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը նշանակում է «ստուգարք էներգետիկայի եւ այլ տնտեսական ոլորտների համար, որոնք նույնիսկ Ռուսաստանի համար ոչ շահավետ իրադրությունում կլուծվեն երկրների մերձեցման օգտին»: Դուգինը նաեւ նշել է, որ Ռուսաստանում բնակվող հայերի բարեկեցությունը կախված է տնտեսական ցուցանիշներից եւ այդ առումով հայ-ռուսաստանյան ինտեգրացումը յուրաքանչյուր հայի իրական շահույթ կբերի: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, ինչպես եւ Արեւմուտքը քաղաքականորեն նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն: Նրա կարծիքով` Հայաստանի անկախության գրավականը նրա մասնակցությունն է համաեվրասիական ժողովրդավարական գործընթացին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---