ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով:

«Իրանը շարունակում է ամենամեծ սպառնալիքը մնալ ԱՄՆ շահերին և տարածաշրջանային կայունությանը», -ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա նաև մատնանշել է պատժամիջոցների սահմանման պատճառները, այդ թվում «բալիստիկ հրթիռների զարգացման ու տարածման ծրագիրը, աջակցուրթյունն ահաբեկչությանն ու մասնակցությունը Սիրիայում կատարվող վայրագություններին»:

Մինչդեռ Թրամփն ու կառավարական պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների վեցյակի հետ համաձայնագրի շրջանակում, որը ձեռք է բերվել 2015-ին: Այդ մասին ասվում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Կոնգրեսին ներկայացված զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---