Մեթյու Բրայզա. Բարի կամքի առկայության դեպքում հանարվոր է, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի 2008 թվականին

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինիսկի խմբի ամերկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվրիակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ամերիկացի դիվանագետը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Կողմերն անդրադարձել են Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացրած առաջարկությունների փաստաթղթին: «Կողմերի բարի կամքի արտահայտության դեպքում հնարավոր է վերջնական համաձայնության գալ եւ լուծել խնդիրը»,-ասել է ամերիկացի համանախագահը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, եւ համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ընթացիկ տարում էլ ավելի կզարգանան ու կխորանան:

Կողմերը քննարկել են նաեւ մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---