Երուսաղեմում բախումներից ավելի քան 120 մարդ է տուժել

Երուսաղեմում բախումներից ավելի քան 120 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Երուսաղեմի պատմական կենտրոնում բախումներից ավելի քան 120 մարդ է տուժել: Ոստիկաններն ասում են, որ բախումը սկսվել է, երբ Տաճարի լեռան վրա հավաքված հավատացյալների ամբոխից նրանց ուղղությամբ քարեր նետեցին, որոնք ընկան Լացի պատի մոտ, որը հրեաների սրբավայրն է: Այնտեղ տեղակայված ոստիկանության ուժերը դուրս են մղել ցուցարարներին համալիրի տարածքից և ցրել հատուկ միջոցների կիրառմամբ: Լացի պատի մոտ ոչ ոք չի տուժել, վիրավորվել է մեկ ոստիկան:

Ոստիկանությունը հայտնել է, որ չնայած անկարգություններին, թույլ է տվել հազարավոր մահմեդականների հավաքվել երեկոյան աղոթքի Տաճարի լեռան վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է մի արաբի մահվան մասին, որը վիրավորվել էր 3 օր առաջ Իսրայելի ուժայինների հետ բախումներում: Անվտանգության միջոցների դեմ բողոքի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ 5 պաղեստինցի է զոհվել:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ:

Հուլիսի 27-ին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հսկիչ սարքերի տեղադրման դեմ արաբների զանգվածային բողոքներից հետո Իսրայելի իշխանությունները հանեցին անվտանգության ապահովման հետ կապված բոլոր նոր օբյեկտները:

Ընթերցեք նաև. Իսրայելը հանում է բոլոր պաշտպանիչ սարքերը Տաճարի լեռից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---