Գնիշիկ համայնքին նոր գյուղտեխնիկա է նվիրաբերվել28 հուլիսի 2017 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթական՝ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռևս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարևան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքն ուներ նաև լրացուցիչ գյուղտեխնիկայի անհրաժեշտություն: Համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, գործընկեր կազմակերպություններն այսօր լուծել են նաև այդ խնդիրը: Որպես նվիրատվություն Գնիշիկ համայնքին տրամադրված նոր գյուղտեխնիկան առավել համակարգված կդարձնի աշխատանքը: Նոր գործիքակազմը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր և գութան։ Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը: Նոր գյուղտեխնիկան նվիրելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն այցելել են Գնիշիկ համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արա Լևոնյանի և բնակիչների հետ: «Տվեք մարդուն կայուն գործ՝ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ և նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենք՝ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր են՝ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա… Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբ՝ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինը՝ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ձմռան ամիսներին Մոզրով և Գնիշիկ տանող ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, և գյուղացիներն օրեր շարունակ կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այսուհետ գյուղը նման խնդրի առաջ չի կանգնի. այդ ամիսներին տեխնիկան կօգտագործվի ձնամաքրման և ձնահեռացման, իսկ տարվա մյուս եղանակներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մոզրով և Գնիշիկ գյուղերը միավորող՝ Գնիշիկ համայնքում հիշատակված երկու ծրագիրն իրականացվել է ընթացիկ տարում: Ավելի վաղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում իրականացվել է ևս 2 ծրագիր. 2015թ.-ին համայնքն ապահովվել է լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն: Իսկ 2016-ին Գնիշիկ համայնքում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Գնիշիկն ունի 225 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |