Հունվարի 21-ին բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Սթրասբուրգում բացվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կքննարկվի Կոսովոյի կարգավիճակը, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի սեւ ցուցակները եւ Եվրոպայում նորածինների անօրինական որդեգրումները:



Քննարկումների կենտրոնում կլինի Դիկ Մարտիի զեկույցը, որը կասկածի է ենթարկում ՄԱԿ-ի եւ ԵՄ սեւ ցուցակները, ինչպես նաեւ լորդ Ռասսել Ջոնսթոնի զեկույցը Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ: Մեկ այլ առանցքային թեմա կլինի նորածինների առեւանգումները` Եվրոպայում ապօրինի որդեգրումների նպատակով:



ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:



Պատվավոր հյուրերի թվում են Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտերֆլիկը, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին եւ Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին: Նստաշրջանում ելույթով հանդես կգան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը, ինչպես նաեւ Միջազգային կանաչ խաչի նախագահ Միխաիլ Գոռբաչովը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նստաշրջանի բացմանը հունվարի 21-ին Վեհաժողովը կանցկացնի նոր նախագահի ընտրություններ, որը կփոխարինի Ռենե վան դեր Լինդենին: Եվրոպայի Խորհրդի պետական քարտուղար Թերի Դեւիսը զեկույց կներկայացնի Կազմակերպությունում գործերի վիճակի մասին, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---