Նեյմարը բացատրել է՝ ինչու է որոշել տեղափոխվել ՊՍԺ

Նեյմարը բացատրել է՝ ինչու է որոշել տեղափոխվել ՊՍԺ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարն Instagram-ում հրապարակված տեսագրությունում բացատրել է, թե ինչու է որոշել կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ՊՍԺ:

«Բարսելոնան» ու Կատալոնիան ընդմիշտ կմնան իմ սրտում, բայց ինձ նոր մարտահրավերներ են պետք: Ընդունեցի ՊՍԺ-ի առաջարկը՝ ինչ-որ նոր բանի հասնելու փորձելու համար, ինչպես նաև օգնելու ակումբին տիտղոսներ նվաճել, որոնց երկրպագուները սպասում են: ՊՍԺ-ն կարիերայիս համար համարձակ կոչ էր, բայց, կարծում եմ՝ պատրաստ եմ դրան»,- հայտարարել է ֆուտբոլիստը, մեջբերում է Lenta.ru-ն:

Օգոստոսի 3-ին Նեյմարը «Բարսելոնային» 222 մլն եվրո փոխհատուցում էր վճարել, որը նշված էր մինչև 2021 թվականը կատալոնացիների հետ կնքված նրա պայմանագրում՝ այդպիսով դառնալով ազատ մարզիկ: Դրանից հետո նա փարիզյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել:

Հարձակվողը կատալոնական ակումբ 2013-ին էր տեղափոխվել: Նախորդ սեզոնում ֆորվարդը մասնակցել է Իսպանական Պրիմերայի 30 հանդիպման, որոնցում 13 գոլ է խփել ու 16 արդյունավետ փոխանցում արել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---