Հայերի համար ՆԱՏՕ-ն տարածաշրջանում Թուրքիան է, որը չի թաքցնում իր անկեղծ թնշամանքը Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայերի համար ՆԱՏՕ-ն տարածաշրջանում Ֆրանսիան, Բելգիան կամ Հունաստանը չեն, այլ Թուրքիան է, երկիր, որը չի թաքցնում իր անկեղծ թնշնամանքը Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխխոսնակ, հանրապետության նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմանկիցների եւ հակառակորդների հարաբերակցությունը հայ հանրությունում, ինչպես ցույց են տալիս հասարակական հարցումները, դեռեւս հակառակորդների կողմն է, սակայն չենք կարող վստահորեն պնդել, որ նման դիրքորոշումը երկար ժամանակ կպահպանվի, քանի որ մտածված տեխնոլոգիաները` մարդկանց գիտակցության մեջ ներմուծելու համար ամենաանսպասելի մտադրությունները, բազմաթիվ անգամներ օգտագործվել են տարբեր հանրույթններում, եւ հայկական հանրությունը բացառություն չէ:



«Այդ կապակցությամբ, ես ցանկանում եմ նշել Ռուսաստանի ոչ այնքան հասկանալի դիրքորոշումը, որը, ըստ երեւույթի, գտնում է, որ նրա արբանյակները դեռւս խորհրդային ժամանակներից մշտական երեւույթ են, եւ այսօր անհրաժեշտ չէ նրանց հետ դաշնակցային հարաբերություններ հաստատել: Սակայն վերջին տարիների իրադարձությունները հետխորհրդային տարածքում պետք է արդեն ազդանշան դառնային, որ իրավիճակն արմատապես փոխվել է եւ պետք է համառորեն ապացուցել նախկին բարեկամներին, որ դաշինքը Ռուսաստանի հետ նրանց համար շատ ավելի շահավետ կլինի, եւ դա պետք է ապացուցել ամեն գնով: Արդյո՞ք դա բավարար ձեւով է կատարվում: Ըստ իս, ոչ: Համենայն դեպս, Հայաստանի դեպքում: Հնարավոր է, այստեղ իրենց դերն են խաղում անբարենպաստ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանում ոմանց կարծել, որ եթե Հայաստանն «ամեն դեպքում այլ ելք չունի», ապա արժէ՞ արդյոք ձեւականությունների ետեւից ընկնել: Սակայն հին օրենք կա. կարծելով, թե դաշնակիցը քո «գրպանում է», ինքդ ես հող ստեղծում նրա անվստահության համար: Եւ այդ օրենքը գործում է անգամ քո նավթային շահույթի աճի դեպքում: Այդ պատճառով, ես կխուսափեի վստահորեն ասել, որ այսօր հայկական հանրությունում եւ խորհրդարանականների շրջանում ՆԱՏՕ-ի հակառակորդների գերազանցումը կողմնակիցների նկատմամբ երկար կպահպանվի»,- նշել է Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---