Կոսովոյի անկախությունը չի կարող լինել Կիպրոսի խնդրի պատանդը

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախությունը չի կարող լինել Կիպրոսի խնդրի պատանդը: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Հաշիմ Տաչին: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կլինի առաջին պետություններից մեկը, ով կճանաչի Կոսովյի անկախությունը: «Ես շատ գոհ եմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումից Կոսովոյի հարցով: Մենք հպարտանում ենք Կոսովոյի թուրքական համայնքով, թուրքերը հանդիսանում են մեր կառավարության անդամները: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ եւ հավատում ենք, որ այդ համագործակցությունը շարունակվելու է»,- ասել է Տաչին` Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կոսովցիները հասկանում են Կիպրոսի անհանգստությունը Կոսովոյի անկախության հռչակման կապակցությամբ: «Մենք կարող ենք սպասել, մինչ նրանք ճանաչեն մեր անկախությունը, սակայն մեր որոշումը շուտով կընդունվի: Կոսովոն չի լինի ոչ Կիպրոսի, ոչ էլ մեկ այլ պետության խնդրի պատանդը»,- ասել է Տաչին Today's Zaman թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---