Մխիթարյան. Յուրաքանչյուր երեխա որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հրապարակել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հեռարձակված տեսահոլովակում նա կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար: Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին: «Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»,-ասվում է ուղերձում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են, որոնք բազում զրկանքներից բացի, որակյալ ներառական կրթություն ստանալու հնարավորություն չունեն: 2017-ի դրությամբ ՀՀ-ում կա 208 ներառական դպրոց, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |