Աշխարհի գավաթում ՀՀ-ից պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը

Աշխարհի գավաթում ՀՀ-ից պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 5-ի երեկոյան ավարտվել է 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):

Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:

Հայ շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5):

Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին:

1/32-ի պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 6-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---