ArmPhone-ի նոր մոդելը կթողարկվի 2 ամսվա ընթացքում

ArmPhone-ի նոր մոդելը կթողարկվի 2 ամսվա ընթացքում

PanARMENIAN.Net - ArmPhone սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը շուտով հանրությանը կներկայացնի հայկական բջջային հեռախոսի ևս մեկ մոդել: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց TSD ընկերության մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը:

«Մեր ընկերությունն այժմ աշխատում է նոր տեսականու վրա, որը հանրությանը կներկայացնենք 1-2 ամսվա ընթացքում: Դեռևս չեմ կարող փակագծերը բացել և մանրամասներ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ խոսքը սմարթֆոնի 1 նոր մոդելի մասին է»,- նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ բջջային նախագծումից մինչև իրագործում բավական երկար ժամանակ է պահանջվում: Այդ է պատճառը, որ ընկերությունը չի կարող ամեն ամիս նոր մոդել ներկայացնել:

Պլանշետների հետ կապված ևս ընկերությունը հեռահար պլաններ է մշակում, սակայն նոր մոդելի թողարկման մասին կհայտարարվի սմարթֆոնի ներկայացումից հետո միայն:

2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

Հայաստանում բջջային հեռախոսների արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով:Շեշտակի նվազել է նաև պլանշետների արտադրությունը՝ 55 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 696-ի դիմաց. նվազումը կազմել է միանգամից 92.1%: Մանրամասները՝ այստեղ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---