Հայաստանն ազատել է ադրբեջանցի ռազմագերուն եւ ուղարկել է նրան եվրոպական երկրներից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանն ազատել է ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին: «2008 թ. հունվարի վերջում մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ միջնորդությամբ «Երեւան-Կենտրոն» քրեական-ուղղիչ հաստատությունից ազատվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովը»,-հաղորդել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամլո ծառայությունում: «Գերի հանձնվելուց հետո, Մամեդովը բազմիցս է հրաժարվել Ադրբեջան վերադառնալու առաջարկությունից: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, որոնց ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ռազմագերուն, քննարկվել են այլ տարբերակներ, որի արդյունքում Սամիր Մամեդովը որպես ապաստանող երկիր ընտրել է եվրոպական երկրներից մեկը»,-հաղորդել են ԱԱԾ մամլո ծառայութնում` նշելով, որ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները եւս պարբերաբար եւ անարգել այցելել են Մամեդովին, անց են կացրել բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Մամեդովը Հայաստանը լքել է միանգամայն առողջ վիճակում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Մամեդովը ծնվել է 1987թ. Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում: Նա մեծացել է մանկատանը եւ զրկված է եղել ծնողական խնամքից: 2006 թվականի դեկտեմբերի 24-ին նա լքել էր ադրբեջանական բանակի դիրքերը եւ առանց փաստաթղթերի եւ զենքի անցել հայ-ադրբեջանական սահմանը Հայաստանի Իջեւանի շրջանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---