ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը կարող է վերացվել11 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը: «Մոլդովան, ինչպես և Հայաստանը, ԱՊՀ անդամ է: Սա ստանդարտ համաձայնագիր է, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին կես տարի առանց վիզայի գտնվել Մոլդովայում, և հակառակը՝ Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում», -պարզաբանել է Քոչարյանը: Ըստ նրա, տվյալ համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա: Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |