Դեսպան. ԼՂ խնդրի կարգավորման ցանկացած երկխոսություն ընդունելի է Ֆրանսիայի համար![]() 12 սեպտեմբերի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Այն ամենն, ինչն ուղղված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ ամենատարբեր մակարդակներով երկխոսությունները, ընդունելի է Ֆրանսիայի համար: Այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպումը չէր նշանակում, թե Մոսկվան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Նրա խոսքով, Համայն Ռուսիո Պատրարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, որովհետև այն, ինչը տանում է ճիշտ ուղով, կարող է միայն ու միայն նպաստել թնջուկի կարգավորմանը. «Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը, որ տեղի ունենան երկխոսություններ»,- դեպսանի խոսքը մեջբերում է Panorama.am-ը: «Շատ կարևոր միտք արտահայտվեց այդ հանդիպման ժամանակ. երկու հոգևոր հայրերն էլ միտք հնչեցրին, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական խնդիր չէ, սա ազգային նշանակություն ունեցող հարց է, պետք է հարթվի, կարգավորվի ոչ թե զենքով, այլ երկխոսությամբ»,- ասել է դիվանագետը: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ամենայնա Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։ Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը»։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |