Հայտնի չէ՝ երբ նոր iPhone-ները կհասնեն Հայաստան և ինչ կարժենան

Հայտնի չէ՝ երբ նոր iPhone-ները կհասնեն Հայաստան և ինչ կարժենան

PanARMENIAN.Net - Դեռևս հայտնի չէ, թե երբ Հայաստանում կսկսվի նոր iPhone-ների վաճառքը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Apple Authorised Reseller-ը հանդիսացող iStore խանութ սրահի աշխատակիցը:

Հայտնի չէ նաև, թե երբ է սկսվելու նոր սմրաթֆոնների նախնական պատվերների ընդունումը կամ ինչ գնով են դրանք վաճառվելու:

Ucom ընկերությունում ևս այս պահին նման տեղեկատվություն չունեն:

Apple-ը սեպտեմբերի 12-ին ներկայացրել է ընկերության նոր առաջատար սմարթֆոնը՝ iPhone X-ը:

Հեռախոսի էկրանը 5,8-դյույմանոց 2436x1125 ռեզոլյուցիայով OLED-դիսփլեյ է, զբաղեցնում է դիմային հատվածի գրեթե ողջ մակերեսը: iPhone X-ը չունի Home կոճակ: Այն ապաարգելափակելու համար ստեղծվել է անգամ մթության պայմաններում աշխատող դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Ընկերությունը պնդում է, որ սա առավել անվտանգ տեխնոլոգիան է, որը կճանաչի օգտատիրոջն անգամ ակնոց կրելիս կամ սանրվածքը փոխելիս: Հեռախոսի կմախքի ետնամասնն ապակուց է, հասանելի է արծաթագույն ու գորշ երանգներով: Ներկայացվել են նաև iPhone 8 ևiPhone 8 Plus մոդելները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---