Մասկը հայտնել է Tesla ինքնավար բեռնատարի շնորհանդեսի օրը14 սեպտեմբերի 2017 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Tesla կորպորացիան մտադիր է հոկտեմբերի 26-ին հանրությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ինքնակառավարվող բեռնատարը: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը: «Այդ գազանին պետք է անձամբ տեսնել: Դա մի անհավանական բան է»,-գրել է գործարարը Twitter-ում: Ընթացիկ տարվա ապրիլին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է սեփական արտադրության բեռնատար մեքենան ներկայացնել սեպտեմբերին: էլեկտրաշարժիչով բեռնատար ներկայացնելու մտադրությունների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնեց 2016-ի հուլիսին: Tesla-ի ղեկավարն այն ժամանակ ասաց, որ նման տրանսպորտային միջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը, ինչպես նաև ավելի անվտանգ դարձնել վարորդի աշխատանքը: Photo. Getty Images Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |