Մոսկվայում սափրագլուխներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են ամենաքիչը 20 սպանությունների առնչություն ունենալու մեջ 5 փետրվարի 2008 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում չորս դեռահասների են ձերբակալել, որոնց մեղադրում են ազգային թշնամանքի հիման վրա ամենաքիչը 20 սպանության առնչություն ունենալու մեջ: Նրանք բոլորը ձերբակալվել են սափրագլուխների խմբավորման գործի հետաքննության շրջանակներում. խմբավորումը մեղադրվում է ոչ սլավոնական արտաքինով մի քանի տասնյակ անձան սպանության մեջ, այն գլխավորել է 18-ամյա ուսանող Եկատերինբուրգից` Արթուր Ռինոն: Երիտասարդները կալանավորված են: Նրանց կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացված: Ընդհանուր առմամբ, այս գործով ձերբակալվել է ինը մարդ, ներկա դրությամբ նրանց վերագրում են մոտ 20 մարդու սպանություն, բացառված չէ, որ հետագայում այդ թիվը կարող է աճել, հաղորդում է «Պրավդան»:Անցած տարվա ապրիլին ձերբակալվել են մոսկովյան բուհերի երկու ուսանող` Ռինոն եւ մոսկվաբնակ 18-ամյա Պավել Սկաչեւսկին: Կալանքի համար առիթ եր հանդիսացել այն, որ երկու երիտասարդները ապրիլի 16-ին ձերբակալվել էին Մոսկվայի Կեդրովա փողոցում 45-ամյա հայաստանցի գործարարի սպանության կասկածանքով: Ձերբակալման պահին երիտասարդների հագուստի վրա արյան հետքեր են եղել: Հետաքննության ընթացքում Ռինոն խոստովանել է ազգայաին թշնամանքի հիման վրա 37 մարդու սպանություն: Արդյունքում նրա ցուցմունքների մեծամասնությունը հաստատվել է: Հետագայում ձերբակալվել են խմբավորման մյուս մասնակիցները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |