Զեկույց. ՀՀ-ն մարդկային կապիտալի զարգացմանն ուղղվող ջանքերով տարածաշրջանում առաջատարն է16 սեպտեմբերի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը World Economic Forum-ի նոր զեկույցում մարդկային կապիտալի զարգացման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: The Global Human Capital Index 2017-ը դասակարգել է աշխարհի 130 երկիր ըստ մարդկային կապիտալի զարգացման՝ արտահայտված 4 չափումով՝ պոտենցիալի իրացում, զարգացում, բացահայտում և նոու-հաու: Հայաստանն աշխարհի 130 երկրի ցանկում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը՝ զարգացնելով իր մարդկային կապիտալի 64%-ը: Պոտենցիալի իրացման ենթակետի առումով Հայաստանն աշխարհում 3-րդն է: Այս կետը քանակական գնահատական է տալիս կրթությանը՝ ներառյալ դպրոցական և բուհական ուսման մակարդակը: Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն ու Ադրբեջանը զեկույցում չկան, իսկ Թուրքիան 75-րդ տեղում է, Իրանը՝ 104: ԱՊՀ տարածաշրջանից Ղազախստանը 29-րդ տեղում է, Ղրղզստանը՝ 46, Մոլդովան՝ 62, Ռուսաստանը՝ 16, Տաջիկստանը՝ 57: Ցանկում առաջատարը Նորվեգիան է, հաջորդում են Ֆինլանդիան ու Շվեյցարիան: Մյուս կողմից՝ Եմենը, Մավիտանիան ու Սենեգալն են՝ աղյուսակի վերջին հորիզոնականներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում |