Ձերբակալություններ և խուզարկություններ Կատալոնիայում անկախության հանրաքվեին ընդառաջ20 սեպտեմբերի 2017 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստությանը մասնակից 12 անձ է ձերբակալվել, այդ թվում պաշտոնյաներ: Ըստ որոշ այլ աղբյուրների, ձերբակալվածները 16-ն են: Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել անկախության հանրաքվեի մասին, որն, ըստ անկախացման կողմնակիցների, թույլ կտա անցկացնել հանրաքվեն հոկտեմբերի 1-ին: Ձերբակալվածների թվում են Կատալոնիայի ԱԳՆ, էկոնոմիկայի և ֆինանսների և սոցիալական հարցերի նախարարությունների, Ժեներալիտետի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցությունների կենտրոնի աշխատակիցներ: Նրանցից ոմանք կապ ունեն հանրաքվեի մասին նյութերի տարածման հետ: Ձերբակալվել է նաև Ժեներալիտետի փոխնախագահ Խոսեպ Մարի Հովեն: Կառավարության շենքում և այլ հաստատություններում խուզարկություններ են անցկացվում: Առգրավվել են հանրաքվեի նախապատրաստման հետ կապված փաստաթղթերը, գրում է ՌԻԱ Նովոստին Pais-ի վրա հղումով: Կատալոնիայի ղեկավար Կառլոս Պուչդեմոնը կառավարության գործկոմի արտահերթ նիստ է գումարել: Բարսելոնայի էկոնոմիկայի դեպարտամենտի մոտ 2000 մարդ է հավաքվել, որոնք բողոքում են Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ: Նախօրեին Քաղաքացիական գվարդիան նաև առգրավեց 45.000 ծանուցում, որոնք պետք է ուղարկվեին Կատալոնիայի տեղական մարմիններին տեղի ընտրական հանձնաժողովների անդամներին: Փետրվարի 14-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի համարեց Կատալոնիայի խորհրդարանի ընդունած 2 բանաձևը, որոնցով առաջարկվում էր անկախության մասին հանրաքվե անցկացնել: Ապրիլի 4-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման ընդունեց երկրի կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի իշխանությունների՝ Կատալոնիայի կառավարության բյուջեի նախագծի կապակցությամբ, որի համաձայն միջոցների մի մասը ուղղվելու է հանրաքվեի անցկացմանը: Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |