«Ռոստելեկոմը»՝ ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր26 սեպտեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից պարգևատրվել է որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։ Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝ - Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր, - Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր, - Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։
«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմի» գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։ NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր ինտերնետ/հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |