Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը29 սեպտեմբերի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերի 1-5 Հայաստանում 3-րդ անգամ տեղի կունենա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը: «Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Սա ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր: Այս տարի փառատոնը տեղի կունենա Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից, որոնք ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Ցուցադրություններ կլինեն ինչպես երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ Ուջանում: Բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանրահայտ «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին: Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրերը: Նրանք ապրելու են հյուրընկալ գյուղացիների տներում և յուրաքանչյուր օր սեղան են կիսելու նրանց հետ: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան «Զրույցներ կինոյի մասին», որտեղ փառատոնի հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակներում Ուջանում անցկացվող կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին: Փառատոնի ավարտին՝ փառատոնային ֆիլմերը տարվա ընթացքում ցուցադրվելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ, ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:: Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անց է կացվել 2015թ.-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվեց միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվեց նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էր 40 ֆիլմ՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն կազմակերպեց գյուղի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |