Ռոնալդուն աշխատավարձի գրեթե կրկնապատիկն է պահանջում՝ 40 մլն եվրո

Ռոնալդուն աշխատավարձի գրեթե կրկնապատիկն է պահանջում՝ 40 մլն եվրո

PanARMENIAN.Net - «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահանջում է, որ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկեն՝ տարեկան 25 մլն եվրոյից հասցնելով 40 մլն եվրոյի:

Պորտուգալացին ցանկանում է ստանալ այնքան, որքան ստանում են Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում, այսինքն՝ տարեկան 30-40 մլն եվրո հարկերը մուծելուց հետո, գրում է evrosport-ը AS-ի վրա հղումով:

Ներկա դրությամբ Ռոնալդուի մաքուր աշխատավարձը կազմում է 21 մլն եվրո: «Ռեալը» պատրաստ է թիմի առաջատարի աշխատավարձը հասցնել 25 մլն եվրոյի: Ռոնալդուի պայմանագիրը գործող է համարվում մինչև 2021թ.:

Ըստ Football Leaks-ի, Նեյմարը «ՊՍԺ»-ում տարեկան մոտ 37 մլն եվրո է ստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---