Ֆրանսիայում մերկ Մոնա Լիզայի էսքիզն են հայտնաբերել

Ֆրանսիայում մերկ Մոնա Լիզայի էսքիզն են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թանգարաններից մեկում ավելի քան 150 տարի պահվող մերկ կնոջ գծանկարն, ըստ ֆրանսիացի փորձագետի, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի էսքիզը:

Ավելի վաղ համարվում էր, որ որպես Monna Vanna հայտնի կնոջ դիմանկարը կատարվել է Լեոնարդո դա Վինչիի ստուդիայում: Սակայն, Լուվրում մի շարք փորձաքննություններից հետո փորձագետները հակված են կարծելու, որ էսքիզը հենց Լեոնարդո դա Վինչիի աշխատանքն է, գրում է BBC-ին:

Լուվրի փորձագետ Բրունո Մոտտեն հաստատել է, որ գծանկարը «շատ բարձր որակի է» և ըստ ստեղծման ժամանակի համընկնում է Լեոնարդոյի կյանքի տարիների հետ:

Նշվում է, որ մարմինն ու ձեռքերը գրեթե նույնական են, դիմանկարները գրեթե նույն չափի են: Վերականգնող նկարիչ Մոտենը նշել է, սակայն, որ գլխավերևի շտրիխներն արված են աջ ձեռքով, մինչդեռ Դա Վինչին ձախլիկ էր:

Կտավը 1862 թվականից պահվել է Կոնդե թանգարանում և այս ամբողջ ժամանակ համարվել է մեկ այլ նկարչի աշխատանք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---