Վազգեն Միրզախանյան. Վրաստանում հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Նրա խոսքերով, Ջավախքում եւս մեծամասնությունը նրա օգտին է քվեարկել: «Մենք ձգտում ենք բարելավել կապերը իշխանությունների հետ, եւ դեռեւս դա պտուղներ բերում է: Սահակաշվիլին, համենայն դեպս, փորձում է անել այն ամենը, ինչ խոստանում է: Ես վստահ եմ, որ Վրաստանն իրոք անհանգստացած է Ջավախքի եւ ընդհանրապես տարածաշրջանի խնդրով: Սխալ է ասել, որ ոչինչ չի կատարվում: Ինչ-որ բան արդեն արվել է. ճանապարհներն են կարգի բերվում, ամբողջությամբ վերանորոգվել է Ախալցխա-Բաթում մայրողին: Ախալքալաքում պատրաստվում են Հայ-վրացական համալսարան բացել: Իհարկե, ընդհանուր առմամբ քիչ բան է արված, սակայն մենք հայ համայանքի նկատմամբ պետության կողմից առավել լավ վերաբերմունքի հույսով ենք ապրում»,- նշել է թեմի առաջնորդը:



Միեւնույն ժամանակ, հայերի նկատմամբ վրացիների վերաբերմունքը վերջին ժամանակներս փոփոխվել է: «Պակասել է վրաց ԶԼՄ-ներում հայատյաց հրապարակումների թվաքանակը, եւ մենք դա որպես դրական քայլ ենք գնահատում: Ավելին, հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին: Վրաստանի ադրբեջանցիները անընդհատ բողոքում են Բաքվի իշխանություններից նրանց նկատմամբ ուշադրության բացակայության պատճառով: Հայկական կառավարությունը նման բան թույլ չի տա: Մենք դասագրքեր ենք ստանում, հատուկ գրականություն: Այսօր հայ թեմն ավելի կազմակերպված է: ՀԱԵ-ի թեմը գտնվում է Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հետ մշտական շփման մեջ, մենք «Հայկական մշակութային կենտրոն» ենք բացել: Իսկ ինչ վերաբերում է հայերի դրությանը Ստամբուլում եւ Թբիլիսիում... Գուցե ֆինանսապես նրանք մեզնից լավ են ապրում, սակայն քաղաքական առումով մենք ավելի ազատ ենք»,- ընդգծել է եպիսկոպոս Միրզախանյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    ---