Ծեծուջարդ ու կրակոցներ. Կատալոնիան քվեարկեց ոստիկանական բռնությունների ներքո (Ֆոտո)

Ծեծուջարդ ու կրակոցներ. Կատալոնիան քվեարկեց ոստիկանական բռնությունների ներքո (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Քվեարկությունն անցավ Իսպանիայի հետֆրանկիստական ժամանակաշրջանի համար աննախադեպ բռնության պայմաններում:

Ողջ օրը Կատալոնիայում շարունակվել են բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև. Մադրիդից ժամանած ուժայինները ներխուժում էին ընտրատեղամասեր, բռնագանձում քվեատուփերը, ծեծում ու բերման ենթարկում մասնակիցներին:

Բախումներում կիրառվել է արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 450 քաղաքացի, նրանցից երկուսը ծանր վիճակում են: Տուժածներ կան նաև ոստիկանների կողմից:

Մադրիդից ժամանած ուժայինների դեմը, սովորական քաղաքացիներից բացի, փորձում էին առնել նաև, օրինակ, հրշեջները:

Երբեմն լարվածություն էր առաջանում չափից ավել կոշտ գվարդիականների ու կատալոնացի ոստիկանների միջև:

Բարսելոնա-Լաս-Պալմաս ֆուտբոլային հանդիպումն անցավ դատարկ տրիբունաների ներքո: Կատալոնացիները հաղթեցին 3-0 հաշվով:

Գրանդ-ակումբի նախկին ու ներկա աստղերն, ի դեպ, ակտիվորեն ներգրավված էին հանրաքվեին:

Քվեարկեցին, օրինակ, Պիկեն, Պույոլը, ակումբի նախկին մարզիչ, այժմ`Ման Սիթիի ղեկավար Խոսեփ Գվարդիոլան քվեարկեց Մեծ Բրիտանիայից:

Եվրոպական մի շարք երկրներում բողոքի ցույցեր անցան` ընդդեմ իսպանացի ոստիկանների բռնության, անհանգստություն հայտնեցին նաև բազմաթիվ եվրոպացի քաղգործիչներ: Առավել ակտիվ էին պաշտպանում կատալոնացիների ինքնորոշման իրավունքն անջատողական Բասկերի երկրում...

Ու Շոտլանդիայում` էդինբուրգում:

Մադրիդում, ընդհակառակը,` հանրաքվեի դեմ ցույցեր էին:

Իսպանական կառավարությունը խափանում է քվեարկությունը նաև էլեկտրոնային եղանակով. այսպես, անհասանելի է դարձել ընտրողների անձնական տվյալները կրկնաքվեարկությունից խուսափելու նպատակով ստուգելու համար նախատեսված կայքը:

Լարվածությունը Բարսելոնայում ու Կատալոնիայի ողջ տարածքում չի նվազում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---