Լաս Վեգասում զոհերի թիվը շարունակում է աճել. Ավելի քան 50 մարդ է զոհվել

Լաս Վեգասում զոհերի թիվը շարունակում է աճել. Ավելի քան 50 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Լաս Վեգասում կրակոցներ են հնչել, անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի հարևանությամբ հավաքված մարդկանց վրա: Ըստ շերիֆի, ավելի քան 50 զոհ կա, 200-ից ավելի վիրավոր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել է:

Այսպիսով միջադեպը Լաս Վեգասում խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ օրս ամենամեծ նման միջադեպն ԱՄՆ-ում տեղի էր ունեցել 2016-ի հունիսին Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի Pulse միասեռականների ակումբում, երբ զոհվեց 49 մարդ, վիրավորվեց՝ 63-ը:

Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Հանցագործը թիրախավորել էր քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին:

Ըստ ոստիկանության վերջին տվյալների, կրակողը Լաս Վեգասի 64-ամյա բնակիչ Ստեֆեն Փադդոկն է եղել: Մինչ այդ նա չի հայտնվել իրավապահների տեսադաշտում:

Ոստիկանությունը օպերատիվ շտաբ է բացել և հատուկ գործողություն է իրականցնում:

Կրակոցների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև քաղաքի այլ մասերից, սակայն չեն հաստատվել: Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհները, քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---