Ռուսաստանը դեմ է Կոսովոյի օրինակով նախադեպի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դեմ է Սերբիայից անկախանալու ձգտող Կոսովոյի օրինակով նախադեպի ստեղծմանը: Այդ մասին Մյունխենում անվտանգության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: «Եթե հայտարարվի Կոսովոյի անկախության մասին` դա նախադեպ կդառնա, որը կխախտի միջազգային իրավունքը: Ես կարծում եմ, որ մենք կբացենք «Պանդորայի արկղը»,-ասել է Իվանովը:



Նա նշել է, որ Կոսովոյի անկախացման դեպքում Եվրամիությունը ստիպված կլինի որոշել թե ինչ անել մի շարք չճանաչված տարածքների, այդ թվում, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչելու հարցում:



Միեւնույն ժամանակ Ս.Իվանովը նշել է, որ Ռուսաստանի ժխտական դիրքորոշումը Կոսովոյի անկախության հռչակման հարցում կապված չէ «համառության կամ սերբամետ քաղաքականության հետ»: Իվանովն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանն իրեն Եվրոպայի մաս է համարում, հաղորդում է «Ռոյթերսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---