Չինացի աղջիկը կուրացել է 1 օր անդադար սմարթֆոնով խաղալուց հետո

Չինացի աղջիկը կուրացել է 1 օր անդադար սմարթֆոնով խաղալուց հետո

PanARMENIAN.Net - Չինաստանի բնակչուհին կուրացել է մեկ աչքով 1 օր անդադար սմարթֆոնով խաղալուց հետո:

21 տարեկան աղջիկը զրկվել է տեսողությունից՝ «աջ աչքի ցանցաթաղանթի անոթի օկլյուզիա» ախտորոշմամբ, գրում է ՌԻԱ Նովստին South China Morning Post-ի վրա հղումով:

Ինքը աղջիկը ասել է, որ այնքան էր տարված խաղով, որ անդադար խաղում էր աշխատանքից հետո և հանգստյան օրերին:

«Այն օրերին, երբ աշխատանք չունեմ, ես սովորաբար արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին, նախաճաշում եմ և խաղում մինչև ժամը 16:00-ն: Հետո ինչ-որ բան եմ ուտում, քնում եմ և խաղում եմ մինչև գիշերվա 1-ը: Երբեմն ես այնքան եմ կլանված խաղով, որ մոռանում եմ ուտելու մասին»,-ասել է նա:

Պարբերականը նաև մեջբերել է բժշկի խոսքը, որն ասել է, թե նման ախտորոշում սովորաբար տարեցներին է հատուկ և երիտասարդների մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Բժիշկը նշել է, որ չինացի աղջկա կուրությունը , ամենայն հավանականությամբ, աչքերի գերլարվածության հետևանք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---