Ընտանեկան գրին քարտերի տրամադրումը կարող է սահմանափակվել

Ընտանեկան գրին քարտերի տրամադրումը կարող է սահմանափակվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 8-ին ներգաղթին վերաբերող պահանջների ցանկ է ներկայացրել Կոնգրես, որով մի շարք լուրջ փոփոխություններ են նախատեսվում ԱՄՆ ներգաղթի քաղաքականության մեջ:

Թրամփի ծրագրով նախատեսվում է սահմանափակել ընտանեկան «գրին քարտերի»տրամադրումը ԱՄՆ քաղաքացիների կանաց և անչափահաս երեխաներին, ինչպես նաև օրինական կարգով ԱՄՆ ժամանող բնակիչներին: Առաջարկվում է ներգաղթողների համար միավորների համակարգ մշակել:

Սպիտակ տունը նաև մտադիր է բարձրացնել տուրքերը սահմանակետերում, ավելի դյուրին դարձնել ավազակախմբերի անդմաների և ուղեկցող չունեցող երեխաների արտաքսումը, վերանայել ապաստանի տրամադրման կարգը և համալրել ներգաղթի ծառայությունը 10.000 նոր աշխատակցով, գրում է Deutsche Welle-ն:

Թրամփը Կոնգրեսին 6 ամիս է տվել DACA ծրագիրը փոխարինելու համար, որը 2 տարով պաշտպանում էր արտաքսումից ԱՄՆ երիտասարդ բնակիչներին, որոնց ապօրինի երկիր են բերել վաղ հասակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկյան «գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---