Տամագոչիները վերադառնում են11 հոկտեմբերի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Bandai ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կրկին տամագոչի խաղալիքների արտադրություն սկսել ԱՄՆ-ում: «Մենք այնքան մեծ արձագանք ստացանք ամբողջ աշխարհում խաղի երկրպագուներից, մեզ խնդրում էին վերադարձնել այն, և մենք այդպես էլ արեցինք»,-ասել են ընկերության ներկայացուցիչները: Գնումների նախնական պատվերները Amazon ինտերնետ-հարթակում սկսվել են հոկտեմբերի 10-ին, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Նշվում է, որ խաղի թարմացված տարբերակի արժեքը 15 դոլար է: Bandai ընկերությունն առաջին տամագոչիները թողարկել է 1996-ին: Դա փոքր էլեկտրոնային սարք էր, որն ուրվագծով ձու էր հիշեցնում, սև-սպիտակ էկրան ուներ և 3 կոճակ: 4-րդ կոճակը հետևի պանելի վրա էր և նախատեսված էր սարքը վերբեռնելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |