ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ. Հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով12 հոկտեմբերի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նա հավելել է նաև, որ եթե ՀԱՊԿ անդամ ինչ-որ պետություններ համագործակցում են ՀՀ հակառակորդների հետ, ապա այդ պետություններում կան ինստիտուտներ ու ղեկավարներ, ովքեր խորապես ու լրջորեն գնահատում են իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը: «Գլխավոր խնդիրն է պահպանել որոշակի հավասարակշռություն, իսկ հնարավոր է հետագայում նաև կարգավորել այն հակամարտությունը, որը կա: Արդեն ասել եմ, որ տարատեսակ կառույցների տարատեսակ գործողությունների շնորհիվ, ամեն դեպքում, կլինի խաղաղություն: Այլ տարբերակ հնարավոր չէ: Չնայած, որ ես ուսադիրներով եմ՝ լիովին վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, այլ կերպ հնարավոր չէ», - ասել է Անատոլի Սիդորովը: Ինչ վերաբերում է ՀՀ հակառակորդին զենք մատակարարելուն, ապա գեներալ-գնդապետը նշել է. «Իսկ այն, որ զենք է մատակարարվում, դե հասկանում եք՝ կա ռուսական ասացվածք, որի իմաստն այն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք կունենան: Ինչ-որ տեղ միգուցե որոշակի դրական բան էլ կա դրանում, - ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |