Կորյուն Նահապետյան. ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական քարոզչությանը արժանի հակահարված է տրվել17 հոկտեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձել է հակահայկական հայտարարություններ անել: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ամփոփելով հոկտեմբերի 6-9-ը կայացած վեհաժողովի արդյունքները: «Մեր պատվիրակության աշխատանքները գնահատում եմ արդյունավետ, որովհետև թե′ մեր դիրքորոշումների ներկայացման, թե′ ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու առումով մենք հստակ ձեռքբերումներ ենք ունեցել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Կորյուն Նահապետյանը հատկապես կարևորել է այն, որ սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, որը վեհաժողովում մերժվել է։ «Զեկույցը և բանաձևի նախագիծը անդրադառնում էր միայն սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբջանական պատվիրակությունը փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել սևծովյան տարածաշրջանն ամբողջապես, որը ենթադրում էր նաև Արդբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել սևծովյան շրջանակը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները և դրանց կարգավորաման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց՝ պատճառաբանելով, որ զեկուցը և բանաձևը միայն նեղ շրջանակով են ընկալում սևծովյան շրջանակը», - ընդգծել է Կորյուն Նահապետյանը։ Վերջինս նշել է, որ վեհաժողովի արդյունքում հայկական կողմին անհանգստացնող որևէ ձևակերպում վերջնական փաստաթղթում չի ընդգրկվել։ Ավելի վաղ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հայտարարել էր, որ այդ տարածաշրջանը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Նա հավելել էր, որ Ադրբեջանը, Հայաստանն ու չճանաչված Լեռնային Ղարաբաղը կարող են համաձայնության հասնել խաղաղ ճանապարհով: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |