ՀՀ ԱԳՆ ղեկավար. ՍԾՏՀ-ն կարող է նոր կամուրջ դառնալ Եվրոպայի եւ նրա հարեւանների միջեւ

PanARMENIAN.Net - «Մի քանի ամիս առաջ մենք հավաքվել էինք նույն ձեւաչափով Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջարկվող ներուժի ամրապնդման, ԵՄ-ի անդամների եւ մյուս երկրների միջեւ համագործակցության եւ փոխգործակցության ամրապնդման նպատակով: Այսօր հիմնվում ենք այն փաստի վրա, որ սեւծովյան ավազանի երկրները կիսում են միասնական եվրոպական արժեքները»,-ԵՄ եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների Կիեւում կայացած համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:



Նրա խոսքերով, տարածաշրջանի պատմությունը դարերով է ձեւավորվել եւ երկրները հնարավորություն եւ մարտահրավեր ունեն` ընթանալ միասին, երբ շահերը համընկնում են, եւ խուսափել դիմակայությունից, երբ շահերը բախվում են: «Այն, ինչ մենք այսօր Սեւ ծով ենք անվանում, հին քարտեզների վրա նշվել է որպես Անբարյացակամ ծով: Եվ միայն պարզ մտադրություններով պատճառաբանված վերանվանումը վերափոխեց այն Հյուրընկալ ծովի եւ դա ակնհայտ դարձավ բազում դարերի ընթացքում»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ ՍԾՏՀ-ի փիլիսոփայությունը պետք է ընդգրկի բոլորին, ով կախված է նրանից եւ շահ է ստանում տարածաշրջանից, նույնիսկ երբ քաղաքականությունն ու մոտեցումները տարբեր խնդիրներին տարբերվում են իրարից: Սակայն, գտնում է Օսկանյանը, տարբեր պետությունների հաշտեցման հետ մեկտեղ, համագործակցության հնարավորություններն ու պարտավորությունները աճում են: Նա համոզված է, որ համագործակցությունը ՍԾՏՀ-ում չի հասել օպտիմալ մակարդակի եւ դեռեւս չի համապատասխանում անվան մեջ պարունակվող համագործակցության իմաստին:



«Սակայն մենք կարող ենք նոր կամրջի դեր կատարել Եվրոպայի եւ նրա հարեւանների միջեւ, մեր հարեւանների եւ Եվրոպայի միջեւ: Սեւ ծովը ոչ միայն ջրի զանգված է, այլ նաեւ արդի աշխարհում պոտենցիալ աշխարհաքաղաքական դերի սահմանում: Այսօր մենք քննարկում ենք միավորող շուկաների եւ արժեքների, ինստիտուտների եւ իրադարձությունների հարցը, որոնք ապահովում եւ առաջ են մղում Սեւ ծովի եւ Եվրոպայի կայունությունը, բարգավաճումը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը: ԵՄ անհատական մոտեցումը Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հանդեպ կլրացվի նաեւ տարածաշրջանային մոտեցմամբ: Դա նաեւ համագործակցության տեսության եւ մեթոդաբանության ընդլայնում է` հանրության օգտին: 2008 թվականի երկրորդ կեսին Հայաստանը կգլխավորի ՍԾՏՀ-ն եւ մենք կշարունակենք կամուրջ ծառայել մեր հարեւանների միջեւ»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---