Բաքվի կենտրոնում բուլդոզերով սկսել են քանդել տունը՝ բնակիչների հետ միասին19 հոկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Բաքվի կենտրոնում գտնվող 2-հարկանի տունը քանդում են, թեև բնակիչները չեն ազատել տարածքը: Անմիջապես տան հարևանությամբ սկսել են հիմք փորել, իսկ հետո սկսել են փորել տան տակը ու քանդել են պատի մի մասը: Ի պատասխան բնակիչների վրդովմունքին՝ շինարարության իրավունքներն ունեցող F&F ընկերության ղեկավար Տամիլա Իբրահիմովան հայտարարել է, թե ունի բոլոր իրավունքներն ու եթե հարկ լինի «բուլդոզերով կքանդի տունը բնակիչների հետ միասին», գրում է Haqqin.az-ը: Տան անմիջական հարևանությամբ մեծ փոս է փորված, քանդված է տան ճակատամասը: Ավերակների տակ մնալու հեռանկարից վախեցած բնակիչները դիմել են ԱԻՆ: Բանվորները տեխնիկայի հետ միասին փախել են, իսկ շինարարության վայրում միայն աշղեկն է հայտնվում: Բնակիչները մտադիր են դատարան դիմել, իսկ Իբրահիմովան նոր խնդիրներով է սպառնում բնակիչներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |